Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է 14-ով, վարակվածների թիվն աճել է 16-ով, եւս 838 մարդ բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հաղորդել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով` Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80860 մարդու, առողջացել է 67.490 մարդ, մահացել է 3213-ը:
Ինչպես հայտնել է կոմիտեի` վերջին 24 ժամվա ընթացքում Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակի չորս նոր դեպք, դրանք բոլորը գրանցվել են Ուհան քաղաքում: Անցած օրվա ընթացքում Հուբեյում մահացությունների թիվն աճել է 14-ով (բոլորը գրանցվել են Ուհան քաղաքում)` հասնելով 3099-ի: Նահանգում առողջացածների թիվը հասել է 55094-ի:
Մարտի 15-ին կոմիտեն հայտնել էր մեկ օրվա ընթացքում վարակման 20, առողջացման 1370 եւ մահվան 10 դեպքի մասին:





























