Այս պահին քննարկվում է Երևանի ավագանու հերթական նիստը հետաձգելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նրա խոսքով, ավագանու խմբակցությունների հետ կապ է հաստատել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմա քննարկվում է նիստը հետաձգելու հարցը: