Լոնդոնի ICE բորսայում աճուրդների ընթացքում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը 2016 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ 31 դոլարից ցածր է: Գինը նվազել է ավելի քան 8 տոկոսով եւ կազմել է 30.97 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը 29.86 դոլար է (-6.26 տոկոս) կազմել մեկ բարելի դիմաց:

Նավթի գներն անկում են ապրում աճուրդների բացումից սկսած: Ժամը 10:01-ի դրությամբ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմել է 31.82 դոլար (- 6 տոկոս), իսկ WTI տեսակի նավթինը` 30.77 դոլար մեկ բարելի դիմաց (- 4.17 տոկոս):