ԱՄՆ գլխավոր վիրաբույժը չի բացառել երկրում կորոնավիրուսով վարակման թվի աճը, հաղորդում է AP-ը:

«Մենք կրիտիկական կետում ենք գտնվում: Եթե նայենք կանխատեսումները, ապա կան շանսեր, որ կարող ենք Իտալիա դառնալ»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:

2 շաբաթ առաջ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1700 դեպք եւ մահվան 34 դեպք: Այժմ Իտալիայում վարակվածների թիվը հասնում է 25 000-ի, ավելի քան 1800 մարդ մահացել է: Մոտ 3800 դեպք է գրանցվել ԱՄՆ-ում:

Ադամսի խոսքով՝ ԱՄՆ 19 նահանգներում կաշխատեն 30-40 նոր պոլիգոններ, որոնցից յուրանքաչյուրը կանցկացնի շաբաթական 2000-4000 թեստ: Սակայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Բրեթ Ժուարը հայտարարել է, որ փորձարարական հարթակները ոչ թե շաբաթական, այլ օրական 2000-4000 թեստ կանցկացնեն:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ինքը եւ նախագահը երկուշաբթի երկրի նահանգապետներին կտեղեկացնեն  թեստերի անցկացման ընլայնման մասին: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ Իլինոյս եւ Կալիֆոռնիա նահանգները կարգադրել են փակել ռեստորաններն ու բարերը՝ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:

Հարցին, թե արդյոք ազգային մակարդակով կփակվեն ռեստորաններն ու բարերը, բժիշկ Էնթոնի Ֆաուչին՝ ինֆեկցիոն հիվանդությունների գլխավոր կառավարական փորձագետը, ասել է , որ ցանկանում է սպասել մինչեւ ցուցումների տրամադրումը, սակայն չի բացառել նման հնարավորությունը:

«Վատագույնը դեռ առջեւում է: Հենց այն, թե ինչպես մենք կպատասխանենք այդ մարտահրավերին, կորոշի վերջնակետը»,- ասել է Ֆաուչին: