Ապրիլի 22-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Կոլյա Չ.-ն ժամը 11.00-ի սահմաններում «BMW-318» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով ուղեւորը՝ 18-ամյա Միքայել Ա.-ն, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























