Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը հրամայել է ձերբակալել իր զարմուհուն՝ արքայադուստր Բասմա Բինտ Սաուդ բին Աբդուլազիզին, ով գրեթե մեկ տարի անհետ կորած է համարվում, հաղորդում է իսպանական ABC թերթը:

Աղբյուրի խոսքով՝ նա անհետ կորել է 2019-ի փետրվարի 28-ին, երբ պատրաստվել է ընտանիքի հետ բուժման համար Շվեյցարիա մեկնել:

Արքայադուստրը հայտնի է նրանով, որ հանդես էր գալիս թագավորությունում կանանց իրավունքների եւ քաղաքական բարեփոխումների օգտին: Նա անցած տարի պահվում էր Ալ-Հայեր բանտում:

2016 թվականին Բասման վերադարձել է Սաուդյան Արաբիա այդ ժամանակվա թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Նայեֆի միջնորդությամբ: Արքայադուստրը պահանջել է, որպեսզի թագավոր Սալմանը վերադարձնի իր հանգուցյալ հորը՝ Սաուդ բին Աբդուլազիզին պատկանող հողերը եւ 2 մլրդ դոլար, որոնք պահվում են շվեյցարական բանկերի հաշիվներում:

Թերթը գրում է, որ բին Նայեֆին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ արքայադուստրը կարող է բանտում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի հրաժարվել իր հոր սեփականության իրավունքից:

Նրա խոսքով՝ Բասմային ձերբակալել էին իր դստեր հետ երկրից փախչելու փորձի կասկածով: