Չորեքշաբթի` մարտի 18-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 26,97 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 1,15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 29,06 դոլարի: