Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջիկայում կարող է այցելել լիբիական ապստամբների կենտրոնակայան Բենղազի:
Նախագահը սկզբունքային համաձայնություն է տվել ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի ղեկավարի հետ հանդիպմանը, բայց այցի ժամկետները չեն հստակեցվում, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը:
Պաշտոնապես այդ տեղեկատվությունը չի հաստատվել:




























