ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետան, կոչ է արել կորոնավիրուսի պատճառով փակել եկեղեցիները: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում, հաղորդում է Lenta-ն: 

Պեսկովան հայտնել է, որ ՄԳԻՄՕ-ն, որտեղ նա սովորում է, մեկ շաբաթով փակվել է: «Կցանկանայի իմանալ, թե ինչո՞ւ եկեղեցիներում չեն արգելվում միջոցառումները»,- հարց է ուղղել նա:

Կրեմլի ներկայացուցչի դուստրը հիշեցրել է, որ XVII դարում հենց եկեղեցիներն են եղել ժանտախտի համաճարակի տարածման աղբյուրները: «Եթե իսկապես հավատում ես, ապա տարբերություն չկա՝ որտեղ ես աղոթում: Ես անձամբ դեպ եմ համաճարակի շրջանում սրբապատկերները համբուրելուն»,- նշել է նա:

Պեսկովան հավելել է, որ որոշել է ինքնամեկուսանալ տանը: «Կարանտինը լավ միջոց է աշխատանքին, ընթերցանությանն ու ինքնակրթմանը ժամանակ տրամադրելու համար»,- եզրափակել է աղջիկը: