Ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

 Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝

Իդրամ 

Իզի փեյ 

Թել-սել 

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։

Խնդրում ենք նաև

Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց,

Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով։