Շիրակի մարզում ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 9-ամյա մի երեխայի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:45-ի սահմաններում գանգուղեղային փակ տրավմա, ուղեղի ցնցում` գլխի սալջարդով, ախտորոշմամբ Աշոցքի հիվանդանոց է տեղափոխվել Աշոցք գյուղի բնակչուհի, 9-ամյա Լուսինե Ղազարյանը: Վերջինս սովորում է դպրոցի 4-րդ դասարանում:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը 24-ամյա Արայիկ Քյոփուրյանը, ով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության օպերլիազոր է, իր կողմից վարած Opel Vectra մակնիշի 26 ՍՕ 604 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Բավրա ավտոճանապարհի երթեւեկելի մասում վրաերթի է ենթարկել Լուսինե Ղազարյանին:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բանում նյութեր են նախապատրաստվում, իսկ օպերլիազորի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշոցքի բաժանմունքի տուգանային հրապարակ: