Ավստրալիական Նոր Հարավային Ուելոս նահանգում գտնվող ամենահանրահայտ լողափերից մեկը՝ Բոնդայ Բիչը, ժամանակավորապես կփակեն այն բանից հետո, երբ հայտնվել են լուսանկարներ, որոնցում մարդիկ արեւայրուք են ընդունում լողափին՝ չնայած կորոնավիրուսի տարածման սպառնալիքների մասին բոլոր նախազգուշացումներին, հայտնում է Associated Press-ը։
Բոլոր լողափերը, որոնք գտնվում են Սիդնեյի հարավային մասում, կիրակի օրվանից կփակվեն՝ նահանգի ոստիկանապետ Դեւիդ Էլիոտի կողմից լողափերին բազմամարդ հավաքների արգելքի սահմանումից հետո։
Ուրբաթ օրը հազարավոր մարդիկ 30 աստիճան շոգի պատճառով գնացել են Բոնդայ Բիչ՝ անտեսելով սոցիալական դիստանցիա պահպանելու իշխանությունների խորհուրդները։
Հանգստացողների լուսանկարները վրովմունք են առաջացրել ինչպես սոցցանցերում, այնպես էլ իշխանությունների շրջանում։
«Այն, ինչ մենք տեսանք այսօր Բոնդայ Բիչում, մասնավոր անձանց կողմից ամենաանպատասխանատու վարքագիծն էր, որի հետ կարելի էր բախվել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մի տարածքում 500 մարդուց ավելի հավաքվեն»,- նշել է Էլիոտը։





























