Մալայզիայում կանանց կոչ են արել խոսել մուլտֆիլմի կատվի ձայնով եւ կարանտինի պատճառով ամուսիների վրա չփնթփնթալ, որը մտցվել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Ստիպված էին ներողություն խնդրել:

Ինչպես հայտնում է Thomson Reuters Foundation-ը, Մալայզիայի կանանց գործերով նախարարությունը հանձնարարականներ է թողարկել այն մասին, թե մեկուսացման ռեժիմի ժամանակ վեճերից ինչպես խուսափեն՝ WomenPreventCOVID19 հեշթեգով առցանց գրառումների շարքի միջոցով:

Ընկերության պաստառներից մեկը բազմոցին նստած տղամարդու էր պատկերում, որը կանանց խնդրում է զերծ մնալ «սարկազմից», եթե նրանց տան գործերով օգնություն է անհրաժեշտ: «Ամուսնու վրա մի մրթմրթացեք»՝ կոչ է անում մյուս պաստառը, «հումոր օգտագործեք կամ նմանակեք Doraemon-ի ձայնին»՝ ճապոնական մուլտֆիլմից ռոբոտ կատու, որն Ասիայում անչափ հանրաճանաչ է: Նախարարությունը նաեւ կանանց կոչ է արել գեղեցիկ հագնվել եւ դիմահարդարվել տանը աշխատելիս:

«Մենք ներողություն ենք խնդրում, եթե մեր ներկայացրած որոշ խորհուրդներ տեղին չէին»,- նշված է նախարարության կանանց զարգացման դեպարտամենտի հայտարարության մեջ:

Ներողությունը հաջորդել է այն բանից հետո, երբ խորհուրդները վրդովմունքի պատճառ են դարձել: Գրառումներն արդեն ջնջվել են: