Ռուսաստանն ու Աբխազիան պաշտոնապես հանել են վիզայի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշի հետ հանդիպման ժամանակ։

Առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Սուխումում ստորագրել էին Ռուսաստանի եւ Աբխազիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շամբան։ Այն պետք է ուժի մեջ մտներ 30 օր անց, սակայն վավերացումը հետաձգվել էր, հայտնում է «ՓՐԱՅՄ-ԹԱՅՄՍ»-ը։

Փաստաթղթով նախատեսվում է, որ Աբխազիայի եւ Ռուսաստանի քաղաքացիների առանց վիզային ռեժիմի կարող են երկրներից մեկնումեկում լինել մինչեւ 90 օր։