Հայաստանի ՊՆ-ում այսօր` ապրիլի 26-ին մեկնարկել է Հանրային կապերի եւ տեղեկատվության ազատության վերաբերյալ երկօրյա դասընթացը, որին մասնակցում են նախարարության հանրային կապերի եւ տեղեկատվական քաղաքականության իրականացմանը ներգրավված աշխատակիցներ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացը կազմակերպվել է ՊՆ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Երկօրյա դասընթացի ընթացքում հայաստանյան եւ միջազգային փորձագետները հանդես կգան տեղեկատվության ազատության եւ տեղեկատվական անվտանգության խնդիրների, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում տեղեկատվական քաղաքականության միջազգային փորձի վերաբերյալ դասախոսություններով: