Հայ-կանադական համայնքը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կնշի ուղիղ եթերում, որը կազմակերպվել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) եւ Կանադայի հայ երիտասարդության ֆեդերացիայի (AYF) կողմից: Այս մասին հաղորդվում է ANCC-ի կայքում:

Այս որոշումն ընդունվել է կորոնավիրուսի շարունակական տարածման հետ կապված:

Եթերը կհեռարձակվի ANCC-ի եւ AYF-ի` սոցիալական ցանցերի էջերով: