Մեքսիկայի առողջապահության նախարարության պաշտոնյաները վրդովմունք են հայտնել COVID-19 դեպքերի հետ աշխատող բժշկական անձնակազմի վրա հարձակումների առիթով, եւ նշել, որ այդ բժշիկները շատ արագ կդառնան համաճարակի դեմ պայքարում գլխավոր անձինք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք շատ վրդովված ենք եւ մտահոգված, որ բուժաշխատողները ենթարկվում են հարձակումների։ Զարհուրելի է եւ տագնապալի, որ կան մարդիկ, որոնք վախ եւ ատելություն են ոտարածում իրենց պաշտպանող բժիշկների նկատմամբ»,-հայտարարել է Մեքսիկայի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գաթելը նախարարության կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Պաշտոնյայի խոսքով՝ բժիշկների նկատմամբ ագրեսիայի դրսեւորումներն ի հայտ են գալիս հանրային վայրերում եւ տրանսպորտում, սակայն բժիշկներին ուղեկցելու որեւէ ծրագիր չի առաջարկվում։

«Այժմ, երբ մենք մոտենում ենք համաճարակի տարածման երրորդ փուլին, այդ բժիշկները կդառնան գլխավոր դերակատարները COVID-ի տարածումը զսպելու հարցում ինչպես պետության, այնպես էլ բնակչության կողմից»,-ընդգծել է Գոմես Գաթելը։