ԱՄՆ նախագահի թեկնածուն հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում Ալյասկա նահանգում՝ հավաքած ձայներով առաջ անցնելով Բերնի Սանդերսին, որը դուրս է եկել նախընտրական արշավից, հաղորդում է Associated Press-ը։
Բայդենը հավաքել է ձայների 55.3, իսկ Սանդերսը՝ 44.7 տոկոսը։ Ընդհանուր առմամբ քվեարկել էր 19 759 մարդ։
Բայդենը ստացել է 11 պատվիրակների, Սանդերսը՝ միայն 4-ի աջակցությունը։ Սանդերսը կարող էր հավաքել ավելի շատ պատվիրակների քվեներ, սակայն նախագահական մրցավազքից դուրս գալուց հետո նա այլեւս չէր կարող ստանալ նրանց աջակցությունը փրայմերիզի հիման վրա՝ համաձայն Դեմոկրատական ազգային համձնաժողովի կանոններին։ Այդուհանդերձ, Սանդերսը դեռեւս կարող է ստանալ պատվիրակների աջակցությունը՝ հիմնվելով Կոնգրեսի առանձին շրջաններում քվեարկության արդյունքների վրա։
Ընդհանուր առմամբ, Բայդենին աջակցում է 1 228, իսկ Սանդերսին՝ 918 պատվիրակ։





























