Կիրակի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Facebook-ի եւ Twitter-ի իր էջերում կարճ տեսանյութ է տեղադրել այն մասին, թե ինչպես է ժամանակ անցկացնում իր տանն ինքնամեկուսացման պայմաններում, որոնք պահպանելու կոչ են արել Տոկիոյի ու եւս յոթ նահանգների բնակիչներին, որտեղ հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տեսանյութը բաղկացած է երկու կեսից․ էկրանի աջ մասը զբաղեցնում է Ճապոնիայում հայտնի երգիչ Գեն Հոսինոն, որը նույնպես գտնվելով ինքնամեկուսացման մեջ, կիթառի հնչյունների ներքո կատարում է Uchi de odorous («Արի պարենք տանը») երգը։ Միեւնույն ժամանակ էկրանի աջ մասում Աբեն խաղում է իր շան հետ, կարդում գրքեր եւ դիտում հեռուստացույց։
«Ընկերների հետ չես կարող հանդիպել, չես կարող խմել նրանց հետ։ Սակայն մեր այս գործողությունների շնորհիվ մենք կփրկենք բազմաթիվ կյանքեր։ Եւ հենց այս պահին մենք թեթեւացնում ենք բուժաշխատողների հոգսը, որոնք հանուն մեզ պայքարում են ամենաբարդ պայմաններում։ Ես շնորհակալ եմ բոլորին եւ յուրաքանչյուրին»,-ասված է Ճապոնիայի վարչապետի կողմից արված տեսանյութում։
Ճապոնիայում արդեն գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 7.6 հազար դեպք՝ ներառյալ Diamond Princess կրուիզային նավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները։ Շաբաթ վարակման նոր դեպքեր են գրանցվել ավելի քան 670 մարդու մոտ։ Տոկիոյում գրանցվել է վարակվածների թվի ռեկորդային աճ՝ 197 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվն ավելացել է 10-ով եւ հասել 143-ի։ Ճապոնիայում առողջացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1.3 հազար մարդ։ 125 պացիենտ դեռեւս գտնվում է ծանր վիճակում եւ բուժում ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Ապրիլի 8-ից Տոկիոյում եւ մերձակայքի մի քանի նահանգներում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը հայտարարվել է վարչապետի կողմից։
友達と会えない。飲み会もできない。
— 安倍晋三 (@AbeShinzo) April 12, 2020
ただ、皆さんのこうした行動によって、多くの命が確実に救われています。そして、今この瞬間も、過酷を極める現場で奮闘して下さっている、医療従事者の皆さんの負担の軽減につながります。お一人お一人のご協力に、心より感謝申し上げます。 pic.twitter.com/VEq1P7EvnL




























