Կորոնավիրուսի հետեւանքով 82 տարեկանում մահացել է բրիտանացի մաթեմատիկոս եւ «Կյանք» խաղի ստեղծող Ջոն Հորթոն Քոնվեյը: Այս մասին հայտնել նրա գործընկերը «Թվիթերում»: Նա նշել է, որ մահը հանկարծակի էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կորոնավիրուսից ծանր կորուստների մի մասը Նյու Ջերսիում է»,- նշել է Վոնը:
Հորթոնը ծնվել է 1937 թվականի ապրիլի 26-ին: Նա ավարտել է Քեմբրիջի համալսարանը: 1986 թվականից մինչեւ մահը աշխատել է ԱՄՆ Փրինսթոնի համալսարանում:
Նա հայտնի է «Կյանք» խաղի ստեղծմամբ: Դրանից բացի, ձեւակերպել է հրշավոր բարբաջանքի հիպոթեզը եւ խմբերի տեսության մեջ բացել Քոնվեյի խմբերը: Նա համահեղինակի հետ խաղերի համակցված տեսության հիմքն է դրել եւ բացահայտել սյուրռեալիստական թվեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյաներով՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդ գրեթե 1,7 մլն մարդ, նրանցից 105 հազարից ավելին մահացել է:



























