Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ-ի իր գործընկերներին հրավիրել է Մինսկ՝ մասնակցելու մայիսի 19-ին կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Ձեզ սպասում եմ Մինսկում, երաշխավորում եմ լիարժեք անվտանգություն: Եվ վստահ եմ, որ Դուք հաճույք կստանաք մեր Բելառուսի մայրաքաղաք այցից»,-ասել է նա տեսակապով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամների աշխատանքային հանդիպման ընթացքում:

Ընդ որում, լսելով Բելառուսի նախագահի հրավերը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ժպտացին, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը դրական պատասխան տվեց, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի կերպ չարձագանքեց: