Սուր խնդիր կա՝ կապված Ուկրաինայից Հայաստան 107 քաղաքացիների վերադարձի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկում Ուկրաինայի հայերի միության նախագահ Ռուբեն Մակարյանը:
«ՈւՀՄ տարածաշրջանային ներկայացուցչությունները ձգտում են ժամանակին արձագանքել ազդանշաններին եւ լուծել նրանց բնակության հետ կապված խնդիրները: Մարդկանց տեղում աջակցություն է ցուցաբերվում կամ ժամանակավոր կացություն տրամադրվում հյուրանոցներում կամ վարձվում են բնակարաններ եւ տներ: Սակայն ամեն դեպքում մարդասիրական աղետ չկա»,-նշեց նա:
Ռուբեն Մակարյանը հավելեց, որ հայկական համայնքի՝ կորոնավիրուսով վարակված 4 ներկայացուցիչների վիճակը նորմալ է:
«ՈւՀՄ-ին առընթեր կենտրոնական շտաբ է ստեղծվել, որը տեղեկություն է հավաքում եւ օգնում կարիքավորներին: Մինչ այս պահը բուժանձնակազմին եւ պետական ծառայողներին տրվել են տասնյակ հազարավոր դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, առաջին անհրաժեշտության իրեր: Հայկական ծագմամբ մեցենատները հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխության տասնյակ սարքեր են փոխանցել, իսկ որոշ դեպքերում վերանորոգվել են ինֆեկցիոն բաժանմունքները»,- եզրափակեց նա:




























