ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխատող հայ մասնագետներին:
Տեսաուղերձը տեղադրվել է դեսպանատան Ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, բույժքույրներին, ոստիկանության աշխատակիցներին, լրագրողներին, մթերային խանութների աշխատակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր աշխատում են, որպեսզի մենք լինենք անվտանգության մեջ եւ տեղեկացված կորոնավիրուսի համավարակի ժամանակ»,-նշել է դեսպանը:



























