Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջարկում է հարկ գանձել ԵՏՄ-ում բոլոր բորսաների փոխանակման գործարքներից`սպեկուլյանտների դեմ պայքարելու համար՝ շրջանառությունից 0,01% դրույքի դեպքում այն ծանր բեռ չի լինի շուկայի խաղացողների համար։

ԵՏՀ-ն հրապարակել է նյութեր, որոնցում առաջարկել է հարկ սահմանել արժութային սպեկուլյացիաների վրա։ Այդ տվյալների համաձայն, այդպիսի հարկից եկամուտը կարելի կլինի օգտագործել միության նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար։

ԵՏՀ-ում բացատրել են, որ բոլոր արժութային գործարքների շրջանառությունից հարկը նվազագույն դրույքով լայնորեն օգտագործվում է համաշխարհային պրակտիկայում՝ որպես սպեկուլյատիվ ակտիվության կրճատման մեխանիզմ արժութային բորսայում եւ սակարկումներում, ինչպես նաեւ սպեկուլյատիվ ակտիվության կանխման մեխանիզմ։

«Հարկային գործիքները, այդ թվում՝ բոլոր նվազագույն դրույքաչափով (օրինակ՝ 0,01%) արժութային գործարքներից, որն առաջարկել է Նոբելյան մրցանակակիր Տոբինը եւ որը լայն քննարկվում է ԵՄ-ում, ԱՍԵԱՆ-ում եւ այլ շրջանային միավորումներում։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա այս հարկը, որը ծանրաբեռնված չէ արժութային շուկայի խաղացողների համար, տարեկան կտա 30-50 միլիարդ ռուբլի, ինչը կդառնա ամուր հիմք միության բյուջեի լրացման, նպատակային ծրագրերի ձեւավորման և իրականացման համար:

Այլ գործիքների թվում հանձնաժողովում նշել են պահուստավորման մեխանիզմները, այդ թվում փոխանակումից միջոցները դուրս բերելու ձգձգումները եւ/կամ առեւտրի դադարեցումը աճող տատանումների ժամանակահատվածի համար։ Որպես օրինակ նշվել է նաեւ արժութային վերահսկողությունը, երբ պայմանագրերը եւ/կամ ընկերությունները ստուգվում են արժույթի ձեռքբերման եւ «փողերի լվացման օրենսդրությմբ» սահմանված նպատակներին համապատասխանելու համար: