Նավթի գներն աճել են նախորդ սեսիայի կտրուկ անկումից հետո, քանի որ ԱՄՆ-ում պահուստների ռեկորդային աճը հույս է առաջացրել արդյունահանման կրճատումը խորացնելու հանդեպ՝ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի փլուզման պայմաններում, հայտնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի պահուստները ռեկորդ են սահմանել՝ առաջին անգամ պատմության մեջ ցուցաբերելով 19,2 մլն բարելի շաբաթական աճ, WTI-ն ընկել է մինչեւ նվազագույնը 2002թ․ փետրվարից հետո, ընդ որում՝ Brent-ը էժանացել է ավելի քան 6%-ով։

Brent-ի ֆյուչերսներն աճել են 1,16%-ով՝ մինչեւ 28,01 դոլար բարելի համար, իսկ ամերիկյան WTI թեթեւ նավթի ֆյուչերսները՝ 0,05%-ով՝ մինչեւ 19,88 դոլար։

Պահանջարկի անկման շուրջ մտահոգությունները պահպանել են աճը, ընդ որում՝ երկու պայմանագրերը ավելի վաղ աճել էին ավելի քան 2,5%-ով։

«Պահուստների հսկայական աճը, որքան էլ հակասական դա հնչի, որոշ աջակցություն է հանդես բերել գների հանդեպ, քանի որ այն կանխատեսում է, որ շուտով կհետեւի ավելի շատ հանքահորերի փակումը, ինչը փաստացի կրճատում է արտադրությունը ԱՄՆ-ում»,- ասել է AxiCorp ընկերության գլոբալ շուկաների ռազմավարության հարցերով գլխավոր մասնագետ Սթիվեն Ինեսը։