Արտակարգ դրության օրերին Ջերմուկում Ամուլսարի պահապանները իրենց հերթապահությունը իրականացնում են շրջիկ խմբերի միջոցով: Այս մասին NEWS.am-ին  ասաց բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Ջերմուկի մուտքերի մոտ անցակետեր են տեղադրվել, մենք էլ գիշերային հերթապահություն չենք իրականացնում, պահպանում ենք արտակարգ դրության պայմանները, չենք կուտակվում: Օրվա ընթացքում մեքենայով գնում ենք, նայում ենք պոստերը, նորից վերադառնում ենք»,- ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց, որ  Ամուլսարի հանքում այս պահին որեւէ գործունեություն չի իրականացվում:

Նշենք, որ Ջերմուկ քաղաքում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել։