Հայ սահմանապահները «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշը, որն իրենից ներկայհացնում է սահմանային սյան փոքր մակետով պարկուճ, ռուս գործընկերներին են փոխանցել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էստաֆետի հանձնման հանդիսավոր արարողությունը անցել է Շիրակի մարզի Սարագյուխ գյուղում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանային զորքերի առաջին ջոկատի զորակայանի եւ ԱԴԾ 39-րդ «Կարմիր դրոշի» Լենինականի սահմանային ջոկատի տարածքում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի մամուլի ծառակությունում։
«Սահմանապահներն իրենց վրա են վերցրել առաջին հարվածը եւ իրենց կյանքի գնով զսպել են թշնամուն։ Ավելի քան 60 000-ը զոհվել են՝ մարտնչելով Մեծ հաղթանակի համար»,- էստաֆետի փոխանցման ժամանակ նշել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիյը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը եւ այլ հյուրեր։
Պատիճը կտանեն Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ ստորաբաժանումներով։
«Հաղթանակի էստաֆետը» կլինի ինը երկրներում։ Էստաֆետի խորհրդանիշը տրանսպորտով եւ ոտքով կանցկացնեն սահմանապահների սխրանքների վայրերով՝ Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում։ Էստաֆետը իր երթը կավարտի Մոսկվայում՝ Սահմանապահի օրը, որը նշվում է մայիսի 28-ին։




























