WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը լոնդինոյան ICE բորսայում աճուրդի ժամանակ բարձրացել է 4.80 տոկոսով եւ կազմել է 21.41 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով աճուրդի տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 25.36 դոլար (-0.82 տոկոս):
Երկուշաբթի WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Նյու Յորքի ապրանքային բորսայում ընկել է մինչու բացասական ցուցանիշները: ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 16:36-ի դրությամբ, էներգակրի մայիսյան մատակարարումների գինը նվազել է 35.97 դոլարով (196.88 տոկոս)` մինչև -17.7 դոլար: Հունիսյան մատակարարումների գինն իջել է մինչեւ 20 դոլար մեկ բարելի դիմաց:
Այս պահի դրությամբ NYMEX-ում մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է եւ մեկ բարելի դիմաց կազմում է 1.55 դոլար:
WTI նավթն արդյունահանվում է Տեխասում եւ հիմնականում օգտագործվում է բենզինի արտադրության համար: Դրա արժեքը սովորաբար ավելի ցածր է Brent-ի գնից, որի պահանջարկն ավելի մեծ է համաշխարհային շուկահում, այդ թվում նաեւ` ռուսական Urals-ի համար: Դա պայմանավորված է նրանով, որ WTI-ի ֆյուչերսները, ի տարբերություն Brent-ի, ուղղակիորեն կապված են ֆիզիկական մատակարարումների հետ:




























