Իսպանական Բադալոնա քաղաքի քաղաքապետ Ալեքս Պաստորը ձերբակալվել է Բարսելոնայի կենտրոնում կարանտինը խախտողների ստուգման հսկիչ կետերից մեկում, հայտնում է «ՄԿ»-ն:

Հաղորդվում է, որ նրա պահվածքում ակնհայտ հարբածության նշաններ կային, չնայած ալկոհոլի ստուգում անցնելուց հրաժարվել է: Նա կծել է սպաներից մեկին եւ անընդհատ հիշեցրել իր զբաղեցրած պաշտոնի մասին:

Պաստորը կոմիսարիատում նամակ է գրել իր փաստաբանին, որում հայտնել է նաեւ իր հրաժարականի մասին: Քաղաքական գործչին հեռացրել են նաեւ Կատալոնական սոցիալիստական կուսակցության շարքերից: