Fitch գործակալությունը կորոնավիրուսի պատճառով 2020թ․ համաշխարհային տնտեսության «աննախադեպ խորության» ռեցեսիա է սպասում հետպատերազմական շրջանի համար, հայտնում է «Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Global Economic Outlook (GEO)-ի զեկույցին։

Գործակալության վերլուծաբանների նոր կանխատեսմամբ՝ գլոբալ ՀՆԱ-ն 2020թ․ կկրճատվի 3,9%-ով։ Եվրոգոտու տնտեսությունը այս տարի կնվազի 7%-ով, ԱՄՆ-ինը՝ 5,6%-ով, Մեծ Բրիտանիայինը՝ 6,3%-ով։

Ավելի վաղ ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ 2020թ․ զարգացած երկրների ՀՆԱ-ն կկրճատվի 6,1%-ով (նախկինում ակնկալվում էր 1,6%), ԱՄՆ տնտեսությունը կնվազի 5,9%-ով, եվրոգոտունը՝ 7,5%-ով, Ճապոնիայինը՝ 5,2%-ով, Մեծ Բրիտանիայինը՝ 6,5%-ով։

Ապրիլի սկզբին Bank of America-ի վերլուծաբանները վատացրել էին 2020թ․ համաշխարհային ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը՝ մինչեւ 2,7%, ավելի վատ, քան 2008-2009թթ․ ռեցեսիան։ Եվրոգոտու տնտեսության համար նրանք կանխատեսել են 7,6% անկում, ԱՄՆ տնտեսության համար՝ 6% անկում։

ԵԿԲ բանկի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարաել է, որ եվրոգոտու համար ռեցեսիան անխուսափելի կլինի։