ԱՄՆ Վիրջինիա նահանգում աղջիկը պահմտոցի խաղալիս մնացել է լվացքի մեքենայի մեջ, հաղորդում է Americaru-ն:

Աղջկա ծնողները փրկարարների են կանչել աղջկան դուրս բերելու համար: Ամարի Դենսին խաղացել է երեխաների հետ եւ որոշել թաքնվել լվացքի մեքենայի մեջ: Նրա եղբայրը գտել է նրան եւ այդ մասին ասել մեծահասակներին:

Փրկարարները հումորով են մոտեցել իրավիճակին, երբ նրանց ասել են, որ աղջիկը խաղալիս մնացել է լվացքի մեքենայի մեջ: Թիմի ղեկավարը կատակել է. «Եվ ո՞վ հաղթեց»: