Մադրիդի քաղաքապետարանը որոշում է կայացրել մինչեւ նոյեմբեր չեղարկել բոլոր տոները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մայրաքաղաքի փոխքաղաքապետ Բեգոնիա Վիլյասիսի խոսքով՝ տնտեսած գումարը՝ 4,1 մլն եվրո, կտրամադրվի սոցիալական օգնությանը:

«Մենք չգիտենք՝ որքան կտեւի այդ վիճակը: Մենք վստահ ենք, որ տոները կվերադառնան քաղաք, սակայն ոչ մոտակա ամսիներին»,-ասել է փոխքաղաքապետը: