Ֆլորիդայի բնակիչը փորձել է խուսափել ձերբակալությունից` «վարակված է կորոնավիրուսով» գրությամբ պաստառ փակցնելով տան դռան վրա, հայտնում է FoxNews-ը:

28-ամյա Ջոշուա Փրայսը թղթի վրա գրել էր` «Վարակված եմ կորոնավիրուսով ապրիլի 4-ից»: Ոստիկանները պաշտպանիչ համազգեստով էին եկել նրան ձերբակալելու: Փրայսի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ձերբակալության մասին մի քանի որոշմամբ:

Նա բերման էր ենթարկել իրավապահ մարմիններից փախչելու եւ թաքնվելու, ինչպես նաեւ վաղաժամկետ ազատման պայմանների խախտման համար: Ըստ ոստիկանության` Փրայսի մոտ կորոնավիրուսով վարակման որեւէ ախտանիշ չի եղել: