ԱՄՆ-ը հայտարարել է Գրինլանդիային 12,1 միլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի մասին, որն ուղղված է փոխադարձ կապերի ամրապնդմանն ու Արկտիկայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման նոր ձգտման ամրապնդմանը, գրում է Reuters-ը:

Գրենլանդիայի հետ հարաբերությունները բարելավելու ձգտումը քննադատվել է Դանիայի կողմից, որն ավելի քան մեկ տարի առաջ մերժել է արկտիկական կղզին գնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ այն «անհեթեթ» անվանելով։

Գրինլանդիան, որը ողջունել է օգնության տրամադրումը, ավելի ու ավելի կարեւոր է դառնում ԱՄՆ զինված ուժերի եւ բալիստիկ հրթիռների վաղ նախազգուշացման համակարգերի համար՝ կապված Արկտիկայում ռուսական եւ չինական կոմերցիոն եւ ռազմական հզորությունների մեծացման հետ:

ԱՄՆ-ի օգնության փաթեթը ուղղված է, մասնավորապես, բնական ռեսուրսների եւ կրթության ոլորտին:

Բնական ռեսուրսներով հարուստ Գրենլանդիան, որտեղ բնակվում է ընդամենը 56 000 մարդ, դանիական ինքնավար տարածք է: Ձկնորսությունից խիստ կախված իր փոքրիկ տնտեսությամբ կղզին, որը 17 քաղաքների եւ մեկ կոմերցիոն միջազգային օդանավակայան միջեւ ճանապարհ չունի, ապավինում է Դանիայից տարեկան դրամաշնորհներին:

«Նրանք ակնհայտ անցել են սահմանը»,- ասում է Դանիայի խորհրդարանի Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունից Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարսեն Հոնգը: «Բոլորովին լսված չէ, որ մերձավոր դաշնակիցը փորձի տարաձայնություն ստեղծել Գրենլանդիայի եւ Դանիայի միջեւ»,- ասել է նա Reuters-ին։

Ընդդիմադիր «Դանիական ազգային կուսակցություն»-ից Սորեն Էսպերսենը ԱՄՆ-ի առաջարկը Գրենլանդիայի եւ Դանիայի համար «վիրավորական» է անվանել։

Այնուամենայնիվ, Դանիայի արտաքին գործերի նախարար Ջեպե Կոֆոդը ողջունել է այդ քայլը՝ հայտարարելով, որ Գրենլանդիան տարիներ շարունակ ձգտել է զարգացնել իր փոքր տնտեսությունը՝ բացվելով աշխարհի առջեւ եւ որոնելով արտաքին ներդրումներ: «Կարծում եմ, թե ուրախալի է, որ հենց ԱՄՆ-ը՝ հարեւանն ու մերձավոր դաշնակիցն է տալիս այդ դրամաշնորհը»,- ասել է նա։

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է, որ Վաշինգտոնի ջանքերը ուղղված են եղել տարաձայնություններ սերմանելուն՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը մի քանի ամիս սերտորեն համագործակցել է Դանիայի հետ այդ նախաձեռնության շուրջ: Նա հավաստիացրել է, որ օգնության փաթեթը «նախատեսված չէ Գրենլանդիայի գնման ճանապարհը հարթելու համար»:

Միացյալ Նահանգները պլանավորում է այս տարի 1953 թվականից հետո առաջին անգամ հյուպատոսություն բացել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկայում: Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը Արկտիկայում, իսկ Չինաստանը իրեն «համարյա արկտիկական պետություն» է անվանում եւ Բեւեռային մետաքսի ճանապարհի պլաններ է դիտարկում։

Վերջին երկու տասնամյակներում Միացյալ Նահանգները քիչ ուշադրություն է դարձրել Արկտիկային, սակայն պաշտոնատար անձինք խոսում են իրենց «արկտիկական քաղաքականությունն այսօրվա նոր ռազմավարական իրողություններին հարմարեցնելու գործընթացի» մասին: