Կամբոջայում կնոջը դատապարտել են 6 ամսվա ազատազրկման` չափազանց բաց հագուստի համար ֆեյսբուքյան լայվերի ընթացքում, որոնց ընթացքում նա կոսմետիկա եւ հագուստ էր վաճառում: Դատարանը այդպիսի հագուստը պոռնոգրաֆիային է հավասարեցրել, հայտնում է Thomson Reuters Foundation-ը:
39-ամյա Վեն Ռաչնան ձերբակալվել էր փետրվարին` երկու օր անց այն բաինց հետո, երբ երկրի վարչապետ Հուն Սենը հայտարարեց, որ որոշ առցանց վաճառողներ խրախուսում են սեռական ոտնձգությունները եւ նվաստացնում են Կամբոջայի մշակույթը` չափազանց բաց հագուստներ կրելով:
Հագուստի եւ գեղեցկության համար պարագաների վաճառքը ֆեյսբուքյան հեռարձակումների միջոցով աճող միտում է դարձել պահպանողական Կամբոջայում:
Ռաչնայի ձերբակալությունից առաջ ունեցած իր ելույթում վարչապետը կոչ է արել իշխանություններին հետեւել եւ «սովորեցնել» կանանց, ովքեր, ըստ նրա, սադրիչ գովազդային հնարքներ են օգտագործում: «Վաճառեք ձեր ապրանքները, ոչ թե կուրծքը»,- ասել է նա:





























