Մեզոամերիկայի հինավուրց համայնքներում սովորական երեւույթ է համարվել զոհաբերության ծեսը, որի ընթացքում հանել են մարդու սիրտը։ Տարբեր աստվածներին մատուցվող զոհաբերություններն ունեցել են այլ աստվածներին վախեցնելու, ինչպես նաեւ հավատարմություն եւ երախտագիտություն արտահայտելու նպատակ, գրում է Planet Today-ը։

Հետազոտություները ցույց են տվել, որ այդ ծիսակատարություններն անցկացնելը այնքան էլ հեշտ բան չի եղել։ Ծեսը բաղկացած է եղել մի շարք խորհրդանշական արարողություններից։ Մեքսիկացի մասնագետներ Վերա Տիսլերը եւ Գիլյեմ Օլիվյեն որոշել են ավելի մանրամասն հետազոտել տվյալ ծեսերը։

Ամեն քաղաքակրթություն ունեցել է ծեսեր անցկացնելու իր հատուկ մեթոդները, այդ իսկ պատճառով հետազոտողները որոշել են մանրամասն վերլուծել զոհաբերության գործընթացը եւ դրա հետեւանքները։ Գիտնականները դիտարկել են սիրտը հանելուց հետո մարմնում առաջացած խոռոչը։ Այդպես հաջողվել է հաստատել զոհաբերության նման ծեսերի գոյության փաստը, չնայած, նման արարողությունների սիմվոլիկան հասկանալը դժվար է։

Մասնագետները շարունակում են հետազոտել զոհաբերության ծեսերը Հնդկաստանի եւ Անդերի համայնքների շրջանում։