Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր երախտիքն է հայտնել Սանչժիյոն քաղաքում վերջին տարիներին խոշորագույն շինարարական աշխատանքների աշխատակիցներին։ Այդ մասին կիրակի հաղորդել է հանրապետության «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթը։

«Հարգելի գերագույն առաջնորդ պարոն Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին, որոնք անկեղծորեն մեծ ներդրում են ունեցել սանչժիյոն քաղաքի կառուցման մեջ»,-ընդգծված է հոդվածում։ Ընդ որում՝ պարբերականը չի ներկայացնում այլ մանրամասներ, թե երբ է գրվել շնորհակալական ուղերձը շինարարներին, ինչպես նաեւ որտեղ է ներկայում գտնվում հանրապետության առաջնորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ղԸնդ որում՝ կիրակի առավոտյան Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հաղորդել է, որ Կիմ Չեն Ընի հասցեին ստացվել է շնորհավորական հեռագիր ՌԴԿԿ ղեկավար Գենադի Զյուգանովից Վլադիվոստոկում Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների 2019 թվականի ապրիլի 25-ին կայացած գագաթնաժողովի առիթով։ Ուղերձում նշված են կորեական ժողովրդի բարգավաճման եւ Կիմ Չեն Ընին ուղղված առողջության ղւ երջանկության մաղթանքներ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրությանը ներկայացել է ապրիլի 11-ին, երբ անցկացրել է Կորեայի աշխատանքային կուսակցության գրասենյակում նիստ ներքին քաղաքական հարցերի շուրջ։ Մասնավորապես, Կիմ Չեն Ընը չի մասնակցել ապրիլի 12-ին կայացած Գերագույն ազգային ժողովի ամենամյա նիստին, ինչպես նաեւ իր կառավարման ընթացքում առաջին անգամ չի մասնակցել Արեւի Կիմսուսանսկի պալատում հանդիսավոր արարողությանը, որը կայացել է ապրիլի 15-ին Կիմ Իռ Սենի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր ազգային տոնին Կիմ Չեն Ընի բացակայությունն առաջացրել է ասեկոսեներ Հյուսիսային Չինաստանի առաջնորդի հնարավոր հիվանդության մասին, որոնք ներկայում չեն մեկնաբանում պաշտոնատար անձինք եւ երկրի ԶԼՄ-ները , ինչպես նաեւ չեն հաստատվում Փհենյանում աղբյուրների կողմից։