Գ․Վ․ Պլեխանովի անվան ՌՏՀ արհեստական ինտելեկտի, նեյրոտեխնոլոգիայի եւ բիզնես անալիտիկայի  լաբորատորիայի ղեկավար Տիմուր Սադիկովը նշել է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ սմարթֆոններն օգտագործելու վտանգը, հաղորդում է «Պրայմ»-ը։

Մշտապես գտնվելով մարդու ձեռքում՝ հեռախոսի վրա զարգանում է բակտերիալ եւ պոտենցիալ վարակիչ միջավայր։ Դեռ ավելին, օգտատերերը հաճախակի մոտեցնում են հեռախոսը դեմքին եւ ականջներին։ Այդ պատճառով գաջեթն անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել, հիշեցնում է փորձագետը։

Բացի այդ, տեխնիկայի անկանոն եւ հաճախակի օգտագործումը հանգեցնում է տեսողության եւ կեցվածքի խնդիրներին։ Բացի այդ, կա գաջեթներից հոգեբանական կախվածություն ձեռքերելու հավանականություն, որը կարող է հատկապես խորանալ ինքնամեկուսացման պայմաններում։ «Մարդը չպետք է դառնա իրեն շրջապատող էլեկտրոնիկայի ստրուկը»,-եզրակացրել է Սադիկովը։