Միլիոն դոլարով վիսկիի վաճառքի առցանց աճուրդի երկրորդ փուլը հետաձգվել է այն բանից հետո, երբ դարձել է կիբեռհարձակման թիրախ, փոխանցում է CNN-ն:

«Կատարյալ հավաքածուն» հավաքել է Կոլորադոյից ամերիկացի մասնավոր հավաքորդ հանգուցյալ Ռիչարդ Գուդինգը: Գուդինգը տասնամյակներ է նվիրել կատարյալ հավաքածուի որոնումներին եւ պարբերաբար մեկնել Շոտլանդիա՝ աճուդներում եւ օղու գործարաններում հազվագյուտ շշեր գտնելու համար, հայտնում է Whiskey Auctioneers աճուրդի տունը:

Նրա հավաքածուն բաղկացած է ավելի քան 3900 շշից՝ հիմնականում շոտլանդական միածիկ վիսկու. դրանցից որոշները գնահատվել են ավելի քան 1,4 մլն դոլար, հայտնել են աճուրդի մասնագետները:

Ավելի քան 1900 շշից բաղկացած հավաքածուի առաջին մասը վաճառվել էր այս տարեսկզբին՝ գրեթե 33,9 մլն դոլարով:

Երկրորդ փուլն անցկացվել է ապրիլի 10-ին, որի ժամանակ ներկայացված էր ավելի քան 1900 շիշ, այդ թվում՝ The Macallan 1926 Fine & Rare 60 Year Old շիշը, որը, ինչպես հայտարարել է Պերտայից աճուրդի մասնագետը, ենթադրվում էր աճուրդում վաճառել ավելի քան 1,2 մլն դոլարով:

Սակարկությունը պետք է ավարտվեր ապրիլի 20-ին տեղական ժամանակով երեկոյան 7-ին, սակայն երկու օրով հետաձգվել է, որը նախապես պատճառաբանվում էր «կայքի չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ, ինչը տեխնիկական որոշ խնդիրներ է առաջացրել»: «Ապրիլի 21-ին մոտ 22.30-ին WhiskyAuctioneer.com-ի կայքը եւ տվյալների բազան ենթարկվել են նպատակաուղղված, տեխնոլոգիապես բարդ, կայուն եւ չարամիտ հարձակման»,- հայտնել են աճուրդի տնից՝ հավելելով, որ սակարկություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: