Ավելի քան 80 հազար մարդ է ստորագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նամակը եւ խնդրել մեղմացնել երկրում կարանտինի սահմանափակումները։ Ուղերձի հեղինակների կարծիքով՝ զբոսանքի եւ բնության գրկում հանգստանալու արգելքը «վնասում է բնակիչների հոգեկան առողջությունը» եւ չի նպաստում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, հաղորդում է RFI-ը։
«Ֆրանսիայում բաց երկնքի տակ զբոսանքները (տնից մեկ կմ եւ ավելի հեռավորության դեպքում) արգելված են։ Կարանտինը խախտողների համար օգտագործվում են դրոններ, ուղղաթիռներ, կվադրոցիկլներ եւ այլ տեխնիկա։ Սակայն չէ որ զբոսանքի ժամանակ չեն խախտվում սոցիալական հեռավորության սկզբունքները,-նշվում է ուղերձում։-Մենք կոչ ենք անում փոխել կառավարության որոշումն ու թույլ տալ զբոսնել բնության գրկում՝ խստորեն պահպանելով կանոնները»։ «Այո, #մնատանը, սակայն բնության հետ շփվելով»,-նշել են հեղինակները։
«Զբոսանքները սոցիալական անհավասարությունը կրճատելու միջոց են։ Դա հնարավորություն է նրանց համար, ովքեր չունեն այգի, լավ բնակարան, ցանկանում են ազատվել սթրեսից կարանտինի ժամանակ»,-նշել է հոգեթերապեւտ Քրիստոֆ Անդրեն։ Նա համարում է, որ ուղերձի նախաձեռնությունը «համապատասխանում է միաժամանակ գիտության եւ ժողովրդավարության սկզբունքներին»։
Ֆրանսիայում զբոսանքները, որոնք տեւում են ավելի քան մեկ ժամ կամ անցկացվում են տնից ավելի քան մեկ կմ հեռավորության վրա, արգելված են առնվազն մինչեւ մայիսի 11-ը։





























