Աֆղանստանի իշխանությունները սահմանել են կարանտին Իրանի հետ սահմանակից նահանգում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, որտեղ աֆղանցի տղամարդիկ հրաժարվում են պահպանել սոցիալական հեռավորությունը, հաղորդում է Reuters-ը։
Աֆղանստանում մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հերաթում, հայտարարել են կորոնավիրուսով վարակվելու մեծաթիվ դեպքերի մասին։ Երկրում կա թեստերի պակաս, մինչդեռ երկրում չեն նվազում կառավարական ուժերի եւ «Թալիբանի» միջեւ դաժան բախումները։
«Մենք խնդրում ենք մարդկանց պահպանել կանոնները, սակայն նրանք չեն լսում, հոգեւորականները նույնպես չեն լսում»,-ասել է Հերաթի նահանգապետի ներկայացուցիչ Ջայլանի Ֆարհադը։ «Մենք խնդրում ենք մարդկանց լուրջ մոտենալ վիրուսին, դա կատակ չէ»,-ասել է Ֆարհադը։
Ապրիլի 26-ի դրությամբ Աֆղանստանում գրանցվել է COVID-19-ի 1531 դեպք եւ 50 մահվան ելք, սակայն միջազգային դիտորդներն ու տեղի բժիշկները համարում են, որ վարակակիրների իրական թիվը շատ ավելի մեծ է։
Ամեն օր 2000 աֆղանցի հատում է Իրանի հետ Հերաթի սահմանը։ Նահանգում կա ընդամենը 10 ԹԱՕ սարք, իսկ առնվազն 10 բժիշկ արդեն վարակվել է կորոնավիրուսով։




























