Գերմանիայի  աշխատանքի նախարարը ցանկանում է օրենքում ամրապնդել տնից աշխատելու իրավունքն անգամ պանդեմիայից հետո։

Bild am Sonntag-ին տված հարցազրույցում աշխատանքի նախարար Հուբերթուս Հեյլը հայտարարել է, որ մտադիր է առաջարկել այդ օրինագիծն ընթացիկ տարվա աշնանը։ Նրա խոսքով՝ ըստ նախնական գնահատման՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում տնից աշխատել է բնակչության մինչեւ 25 տոկոսը, որը կազմել է շուրջ 8 միլիոն մարդ։

«Ցանկության եւ աշխատանքում հնարավորության դեպքում մարդիկ պետք է հնարավորություն ունենան աշխատել տանն անգամ այն ժամանակ, երբ պանդեմիան ավարտվի»,-ասել է Հեյլը։ «Պանդեմիայի ժամանակ մենք հասկացանք, թե որքան աշխատանք է հնարավոր կատարել տնից»։

Հեյլն ընդգծել է, որ ցանկանում է ապահովել տնից ավելի շատ աշխատանքի կատարումը, սակայն առանց պարտադրանքի։ Նա ասել է, որ մարդիկ կարող են ամբոջովին աշխատել տնից կամ անել դա շաբաթական մեկ կամ երկու օր։