Փարիզում պարելու, կարանտինից դուրս գալու եւ մի քանի րոպե փողոցում անցկացնելու ցանկությունն այնքան մեծ է, որ ոմանք խախտել են կանոնները՝ չնայած խիստ սահմանափակումների, հաղորդում է AP-ը։
Փողոցում պարող Փարիզի բնակիչների պարն աղմուկ եւ քննադատության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում, որին հետեւել է չաշխատող թատերական տեխնիկի ներողությունը, որը կազմակերպել էր համերգն իր պատշգամբում։
Նաթան Սեբահը շնորհակալություն է հայտնում բժիշկներին եւ փորձում է պահպանել լավ տրամադրությունը շաբաթ երեկոյան երաժշտական կոմպոզիցիաների միջոցով։ Սակայն բարի կամքի նրա քայլը, որը նա կոչում է @discobalcons Instagram-ում իր հրապարակումներում, այս շաբաթ դուրս է բերել մարդկանց փողոց։
Նրան մոտեցել է ոստիկանությունը, երբ աշխույժ ամբոխը հավաքվել է եւ պարել բնակարանների պատշգամբների տակ։ «Մարդիկ շատ էին, հրապարակը մարդաշատ էր»,-խոստովանել է Սեբահը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ երաժշտությունը պատշգամբում շատ լավ միտք է, սակայն շատ վտանգավոր է։ Սեբահը նշել է, որ բերել է բարձրախոսները փակ թատրոնից, որտեղ աշխատում էր նախքան կարանտինը, որպեսզի հարեւանների կյանքում երաժշտությունն ինչ-որ հետաքրքրություն առաջացնի։ «Ինձ համար բավարար չէին մարդկային շփումներն ու երաժշտությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ սրտանց սատարում է պանդեմիայի դեմ պայքարող բուժանձնակազմին եւ ցավում, որ տխրեցրել է նրանց։




























