874 ռուս զինվորականների շրջանում հաստատվել է կորոնավիրուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչությունում պատմել են, որ Զինված ուժերում բոլորին թեստավորել են մարտից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Դրական արդյունքով զինծառայողներն ստանում են բուժում։ «ՊՆ հոսպիտալներում՝ 314 մարդ, ծառայության վայրի մեկուսարաններում՝ 175, քաղաքացիական առողջապահության համակարգի բուժհաստատություններում՝ 6 զինծառայող, տանը մեկուսացված է 379 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։