ԱՄՆ Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքի քաղաքապետ Բեքքի Էյմսը խախտել է ինքնամեկուսացման կանոնները մատնահարդարման պատճառով, հաղորդում է New York Post-y:

Էյմսին նկատել են գեղեցկության սրահներից մեկում, որտեղ եղել են նա եւ նրա աշխատողներից մեկը:

Ավելի ուշ նա Facebook-ում գրառում է կատարել, որում նշել է, որ զղջում է իր արարքի համար:

Նա ներողություն է խնդրել քաղաքի բնակիչներին եւ նշել, որ պետք է պահպաներ սահմանված սահմանափակումները: