Սաուդյան Արաբիայում չեղարկել են անչափահասների համար մահապատիժը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա կարեւոր օր է Սաուդյան Արաբիայի համար, նման միջոցը հնարավոր է դարձել թագավոր Սալման բին Աբդել Ալ Սաուդի եւ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի շնորհիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ անչափահասների համար կսահմանվի 10 տարին չգերազանցող ազատազրկում: