Օկլահոմայի նահանգապետը կոչ է արել Թրամփին կորոնավիրուսի համաճարակը «տարերային աղետ» ճանաչել՝ նավթ արդյունահանող նահանգներին օգնելու համար, հայտնում է Reuters-ը:

Նահանգապետ Քեւին Սթիթի խոսքերով՝ «ֆորս մաժոր» կամ «տարերային աղետ» հայտարարելը թույլ կտար նավթային ընկերություններին դադարեցնել գործունեությունը: Նա նշել է, որ «նավթի գերարտադրությունը շարունակում է սպառնալ տնտեսությանը»: Օկլահոմայի էներգետիկ կարգավորողը հայտարարել է, որ արտադրողները կարող են փակել վնասով աշխաող հանքահորերը՝ առանց վարձակալությունը կորցնելու:

Անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ում արդյունահանումը հասնում էր ռեկորդային մակարդակի՝ օրական մոտ 13 միլիոն բարելի, սակայն համաճարակը 20-30%-ով կամ օրական մինչեւ 30 միլիոն բարելով կրճատել է համաշխարհային սպառումը: