Ինդոնեզիայի իշխանությունները հուսով են, որ երկիրը կարող է վերադառնալ նորմալ կյանքին հուլիսին: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով խմբի ղեկավար Դոնի Մոնարդոն, հաղորդում է Reuters-ը:
Ինդոնեզիայում վարակվել է 9096 մարդ:
Մոնարդոն խոստացել է ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում մեծացնել թեստավորումների քանակը:
Պաշտոնական տվյալներով երկրի մայրաքաղաք Ջակարտայում գրանցվել է վարակման 3869 եւ մահվան 367 դեպք:




























