ԱՄՆ-ն հարձակվում է Չինաստանի վրա, որպեսզի շեղի ուշադրությունը կորոնավիրուսի հանդեպ սեփական արձագանքից: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է AFP-ը:
«Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ խուսափել պատասխանատվությունից»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները պետք է մտածեն սեփական խնդիրների շուրջ եւ միջոցներ գտնեն բռնկումը զսպելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Չինաստանից փոխհատուցում պահանջել՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ:





























