Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ընի բացակայությունը հանրային միջոցառումներին կորոնավիրուսով վարակվելու վախով է պայմանավորված, հայտնում է Reuters- ը:

Հարավային Կորեայի միավորման նախարար Կիմ Յոն-չուլը հայտարարել է, որ հնարավոր է` Կիմ Չեն Ընը որոշել է հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց կորոնավիրուսի պատճառով` հաշվի առնելով իր կառավարության կողմից ձեռնարկված կոշտ քայլերը բռնկումը կանխելու ուղղությամբ:

«Ճիշտ է, որ նա իշխանության գալուց ի վեր երբեք բաց չի թողել Կիմ Իր Սենի ծննդյան օրը, բայց տարեդարձի բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` տոնակատարություններն ու բանկետները, չեղարկվել են կորոնավիրուսի հետ կապված խնդիրների պատճառով»,- խորհրդարանական լսումներին հայտարարել է միավորման նախարարը: «Չեմ կարծում, որ դա անսովոր է` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- ասել է նախարարը, չնայած Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ այնտեղ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր չեն գրանցվել:

Մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատություն է տարել, նա դրանք «ֆեյքային լուրեր» է անվանել: